News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնում ԿԺԴՀ-ի դեսպանատունը զայրացել է վարսավիր Մո Նաբահի վրա՝ Կիմ Չեն Ընի պատկերով գովազդ տեղադրելու համար:

M&M Hair Academy գեղեցկության սրահի սեփականատերը հյուսիսկորեացի առաջնորդի լուսանկարն օգտագործել է մինչեւ  15% զեղչի մասին հայտարարության համար:

Նաբահը վստահեցնում է, որ դրանից հետո ԿԺԴՀ-ի դեսպանատան աշխատակիցներն սկսել էին գաղտնի հետեւել իրեն: Դեսպանատան շենքը գտնվում է վարսավիրանոցից 3,2 կմ հեռավորության վրա: Գեղեցկության սրահի տնօրենը հայտնել է, որ երկու տղամարդ լուսանկարել էին գովազդով ցուցափեղկը, որից հետո պահանջել էին հանել իրենց առաջնոդի համար վիրավորական պաստառը,  հայտնում է rosbalt.ru-ն` վկայակոչելով  Evening Standard-ը:

«Ես պատասխանեցի, որ սա Անգլիան է, այլ ոչ թե Հյուսիսային Կորեան, եւ առաջարկեցի նրանց փաստաբաններ վարձել», – հայտնել է Նաբահը: Այնուամենայնիվ, պաստառը հեռացրել են վարսավիրանոցի հաճախորդների խնդրանքով: Իր հերթին, Լոնդոնի ոստիկանությունում հավելել են, որ երկու կողմերի հետ զրույցից հետո ոչ մի խախտում չեն  հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ