News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայերը 1915թ. ցեղասպանությունից հետո իրենց պատմության երկրորդ վիթխարի ողբերգությունն է ապրում, բոլոր կողմերից հայերին տեղահանում են: Այս մասին ապրիլի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` ներկայումս հայերը կորցնում են իրենց ինքնությունը: Նա ընդգծել է, որ մյուս գործոնն այն է, որ  հայերը հեռանում են ոչ թե համախմբված, այլ` առանձին-առանձին, խզելով իրենց կապը Հայաստանի հետ:  «Սփյուռքում հայերի` ինքնությունից զրկվելը տեղի է ունենում իրենց հոգիներում, նրանք չեն ցանկանում նույնացնել իրենց եւ իրենց հայրենիքն այնպիսի երկրի հետ, որտեղ տիրում են թալանը եւ ամոթալի իշխանությունը, անհասկանալի կյանքը: Ի՞նչ է սա` պատահական համընկնո՞ւմ, թե՞ կազմակերպված գործողություն: Ես ունեմ այս հարցի պատասխանը, սակայն այդ մասին այժմ չեմ խոսի, որպեսզի մարդիկ մտածեն եւ իրենք եզրահանգում կատարեն», - նշել է Աշոտ Մանուչարյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ