News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան կլանը այլ թեկնածուներ էլ ուներ Հայաստանի վարչապետի պաշտոնի համար, եւ զարմանալի է, որ այն, իշխող Հանրապետական կուսակցության հետ միասին, իր ընտրությամբ կանգ առավ արդեն ներկայացված թեկնածուի վրա: Այս մասին ապրիլի 16-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Խոսելով Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնին նշանակման շուրջ վարկածների մասին, նա ասել է, որ դրանք բազմաթիվ են, «սկսած նրանից, որ Հայաստանի կարեւորագույն պաշտոնները աճուրդի են հանված, վերջացրած նրանով, որ արտաքին ուժերը այս կամ այն քաղաքական գիծն են առաջ տանում, որի շրջանակում էլ այս կամ այն քայլերն են իրագործվում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Հովիկ Աբրահամյանին երկրի վարչապետի պաշտոնին նշանակելու մասին: Ավելի վաղ` ապրիլի 3-ին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ժամանակ հրաժարական էր տվել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ