News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աջ հատվածը» երկու ստորաբաժանում է ուղարկել Ուկրաինայի արեւելք, ՈՒՆՆ-ին հայտնել է կազմակերպության տեղեկատվական ծառայության ղեկավար Բորիսլավ Բերյոզան:

Ըստ նրա՝ ստորաբաժանումներն ուղարկվել են զինվորականներին օգնելու:

Միաժամանակ, քաղաքական ուժի կայքում նշված է, որ «Աջ հատվածի» ներկայացուցիչները Սումիում անցակետեր են տեղադրում՝ անջատողական խմբերի ներխուժումները կանխելու նկատառմամբ: Ըստ ակտիվիստների` անցակետերը հարկավոր են օպերատիվ արձագանման եւ իրավապահ մարմիններին  տեղեկացնելու համար:

Անցակետերի մոտ կան անվադողեր, բենզին, փայտ, տակառներ, սնունդ եւ ջուր:

Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզում այժմ հակաահաբեկչական գործողություն է ընթանում, անջատողականներից ազատագրվել է Կրամատորսկի օդանավակայանը: Իսկ Արտյոմովսկի շրջանում տեղի բնակչությունը արգելափակել է ԶՈՒ-ի զրահատեխնիկայի տեղաշարժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ