News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ կինը, որը պնդում է, թե նախորդ տարի ավտոմեքենայի առեւանգման փորձի ժամանակ հարձակման է ենթարկվել Բըրբենք քաղաքում եւ ոստիկանության անգործության պատճառով մարմնական վնասվածքներ ստացել, հայց է ներկայացրել Բըրբենք քաղաքի եւ Լոս Անջելեսի ոստիկանության դեմ , գրում է  «Burbank Leader»-ը:

Գլենդելի բնակչուհի Թագուհի Էրդօղլյանը, ով աշխատում է Բըրբենքում, ենթադրաբար հարձակման է ենթարկվել 2013թ. սեպտեմբերի 25-ին՝ այն խաչմերուկում, որտեղ գտնվում էին  Բըրբենքի եւ Լոս Անջելեսի ոստիկանները: «Նա վիրավորվել է ոստիկանների անփութության պատճառով», – ասել է նրա փաստաբան Հակոբ Գույումջյանը՝ հավելելով, որ չգիտի՝ միջադեպի քանի կասկածյալ կա:

Կինը պահանջում է վնասի փոխհատուցում: Գույումջյանն ասել է, որ չի կարող հայտնել հետագա մանրամասները, թե ինչն էր դարձել մեքենան գողանալու պատճառ, իսկ Լոս Անջելեսի ոստիկանությունը ներկայացրել էր ոստիկանական զեկույցի պատճենը: Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքի ղեկավարությունը  չի մեկնաբանել պահանջները, ինչպես նաեւ այն, թե ինչ են արել իր աշխատակիցները Բըրբենքում:

Սակայն Բըրբենքի ոստիկանության Դարին Ռայբերնը հայտնել է, որ գործը կապված է Լոս Անջելեսի ոստիկանության եւ Նորդ Հոլիվուդի բաժանմունքի ոստիկանների հետ: Նորդ Հոլիվուդի ոստիկանության բաժանմունքի Կապիտան Փիթըր Ուիթինգեմն ասել է, թե իր բաժանմունքը ռեսուրսներ չունի Բըրբենքում քննություն անցկացնելու համար, եւ, ամենայն հավանականությամբ, դա Լոս Անջելեսի ոստիկանության կոմերցիոն հանցագործությունների գծով բաժինն է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ