News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

12 եւ 13 տարեկան դեռահասները Բրիտանիայի ամենաերիտասարդ ծնողներն են դարձել: Միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտուհին իր 13-ամյա ընկերոջից աղջիկ է ունեցել անցյալ հանգստյան օրերին: Նորածնի քաշը 3,2 կգ է:

Հաղորդվում է, որ աշակերտուհին հղիացել էր 11 տարեկանում, երբ սիրային կապ էր սկսվել Լոնդոնի հյուսիսում իր տան հարեւանությամբ ապրող դեռահասի հետ: Զույգը հանդիպում է մեկ տարուց ավելի, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: 

Երկրի ամենաերիտասարդ ծնողների անունները չեն հապարակվում: Ըստ աղբյուրների`դեռահասները մտադիր են համատեղ դաստիարակել իրենց դստերը:

Դեռահասների տարիքային գումարը կազմում է 25 տարի: Աշակերտուհու 27-ամյա մայրն էլ դարձել է Բրիտանիայի պատմության ամենաերիտասարդ տատիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ