News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է պետության համարժեք արձագանքը մարդկանց մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ, անկախ զոհվածի քաղաքական նախընտրություններից: Զոհվածները, առաջին հերթին, Ուկրաինայի քաղաքացիներ են, սովորական մարդիկ, որոնց իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը՝ Ուկրաինայի հայերի միությունը արտակարգ ժողովի ժամանակ, որը նվիրված է եղել Սլավյանսկում Ավանեսյանի մահվան փաստին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Վիլեն Շատվորյանը հայտնել է պատգամավորների կողմից երկրի ղեկավարությանը՝ նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին եւ վարչապետ Արսենի Յացենյուկին ուղղված դիմումների մասին, որտեղ խնդրում են արժանի արձագանք ապահովել ողբերգական դեպքի առթիվ:

Շատվորյանն ընդգծել է, որ ներկա ոչ սովորական ժամանակներում մեր պարտքն է առավելագույնս մարդկանց պաշտպանել անօրինական գործողություններից: Իսկ իրենց հարազատներին կորցրած ընտանիքները պետք է զգան պետության իրական աջակցությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, Ուևկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաք մուտք գործելիս, նախնական տվյալներով, անհայտ անձանց կողմից արձակած հրազենային վնասվածքներից զոհվել է երիտասարդ Ռուբեն Ավանեսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ