News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի խոստումը ոչ մի արժեք չունի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով երկրի նախագահի հայտարարությունը, թե ինքը երբեք այլեւս չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին:

«Նախագահն ասում էր, որ «Արմենիկում»-ով մենք կգրավենք աշխարհը եւ ի՞նչ ենք հիմա տեսնում: Հետո մենք գնացինք Եվրոպա, բայց հանկարծ հայտնվեցինք Մաքսային միությունում: Այդպես չէ՞: Որեւէ մեկը դեռ հավատո՞ւմ է նախագահին»,-նշել է Հայրիկյանը:

Բացի այդ, Նա մեծ կասկածի տակ է դրել այն, որ Սերժ Սարգսյանը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Նրա խոսքով՝ «վաղը Սարգսյանը կարող է ասել, որ երբ արել է այդ հայտարարությունը, ինքը չի պատկերացրել, որ այդքան պահանջված է: Ու քանի որ իր կուսակցությունը խորհրդարանական մեծամասնություն ունի, ինքը պարտավոր է ընդունել ճիշտ որոշում»:
Հայրիկյանը նաեւ ՀՀ նախագահի հայտարարությունը գնահատել է որպես «ծիծաղելի եւ անիմաստ», քանի որ երկրի Սահմանադրությունը առանց այդ էլ արգելում է նրան կրկին նախագահ դառնալ: Այդ համատեքստում ԱԻՄ առաջնորդը չի բացառել, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը կարող  կապված լինել երկրի ներկա ղեկավարի հետագա քաղաքական ապագան կառուցելու հետ:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 10-ին, Սահմանադրական բարեփոխումների նախապատրաստման հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այլեւս չի առաջադրի իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում եւ չի հավակնի վարչապետի աթոռին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ