News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լիբիայի իշխանություններին հաջողվել է անուղղակի կապ ապահովել Հորդանանի դեսպանին առեւանգողների հետ: Այս մասին հայտարարել է հյուսիսաֆրիկյան երկրի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Մուհամմեդ Աբդելազիզը:

Հիշեցնենք, որ հորդանանյան դիվանագիտական առաքելության ղեկավար Ֆավազ ալ-Իտանը դիմակավորված զինյալների կողմից առեւանգվել էր ապրիլի 15-ի առավոտյան` Լիբիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից մեկում: Գրոհայինները երկու մեքենաներով փակել էին դեսպանի ավտոմեքենայի ճանապարհը, երբ այն դուրս էր ընթանում նստավայրից, եւ զենքի սպառնալիքով անհայտ ուղղությամբ տարել նրան:

Երեքշաբթի երեկոյան տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ առեւանգիչները ցանկանում են պատանդին Հորդանանի թագավորության տարածքում ցմահ բանտարկության դատապարտված մի ծայրահեղական լիբիացու` Մուհամմեդ Սաիդ ադ-Դուրսիի հետ փոխանակել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ