News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայտնի եգիպտացի սալաֆի քարոզիչ Հազեմ Աբու Իսմայիլը, որ իր թեկնածությունն էր առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններին, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ինչպես Կահիրեի քրեական դատարաններից մեկն է պարզել, նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելու համար երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովին փաստաթղթեր ներկայացնելիս Հազեմ Աբու Իսմայիլը կանխամտածված կերպով թաքցրել է մոր` ժամանակին ԱՄՆ քաղաքացիություն ունենալու փաստը: Հակառակը` նա պնդել է, որ իր այդ ժամանակ արդեն ոչ կենդանի մայրը Եգիպտոսի քաղաքացիություն է ունեցել: Ճշմարտությունը ԱԳՆ աղբյուրներով բացահայտվել էր մի քանի շաբաթ անց: Արդյունքում նրան արգելվել էր մասնակցել քարոզարշավին: Ավելի ուշ` 2013թ. հուլիս ամսին դատախազությունը նրան ձերբակալելու եւ փաստաթղթեր կեղծելու համար քրեական գործ հարուցելու որոշում էր ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ