News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ուկրաինան հուսով է, որ արեւմուտքի երկրները ուկրաինական հարցով ժնեւյան հանդիպման ժամանակ Ռուսաստանի ագրեսիայի առնչությամբ առավել հստակ դիրքորոշում կդրսեւորեն: Այս մասին ապրիլի 16-ին կառավարության շենքում կայացած ճեպազրույցին հայտարարել է երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:

«Հուսով ենք, որ մեր արեւմտյան գործընկերների դիրքորոշումն առավել հստակ կլինի` ի պատասխան այն իրականությունների, որոնք այս պահին Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ են ծավալվում»,-ասել է նա, հավելելով, որ մտահոգություններ հայտնելու ժամանակն արդեն անցել է, եւ որ իրադրությունը «դիվանագիտական եւ քաղաքական պատերազմի» մակարդակից հասել է երկրի ներքին գործերին առավել անկեղծ միջամտության, որ մասնավորապես ռուսական զորքերի` Ուկրաինայի տարածքում կիրառման տեսքով է արտահայտվում:

Հիշեցնենք, որ Ուկրաինային վերաբերող քառակողմ հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին` Ժնեւում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ