News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս չի կազմելու: Այսպիսի որոշում է կայացվել այսօր՝ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Բավականին երկար քննարկվեցին վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները եւ ՕԵԿ-ը որոշում է կայացրել կոալիցիայից դուրս գալ»,-նիստից հետո լրագրողներին հայտնել է Հեղինե Բիշարյանը՝ հավելելով, որ խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար է մնալ կոալիցիայում: 

ՕԵԿ քվոտայով նախարարները՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դուրս են եկել ՕԵԿ-ից:

Նրա խոսքով՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին հանդես կգա ասուլիսով եւ կպատասխանի բոլոր հարցերին:

Ըստ այդմ, Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հենց այդ ժամանակ կասի, այնուամենայնիվ, պատգամավորները համոզված են, որ Բաղդասարյանը կհրաժարվի ԱԱԽ քրտուղարի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ