News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կարող է ավելացնել Հյուսիսկովկասյան երկաթգծով եւ սեւծովյան նավահանգստերի միջոցով իրականացվող արտահանման ծավալը: Այդ մասին NEWS.am-ի թղթկակցին հայտնել է ռուսական «Երկաթուղային շարժակազմի օպերատորների ոչ կոմերցիոն գործընկերության» փոխնախագահ Դենիս Սեմենկինը:

Թույլ ազգային արժույթն ավելի շահավետ է դարձնում բեռների արտահանումը վերամշակման ցածր մակարդակով: 2014թ.-ի հունվարի նշված ուղղությունում աճել է հումքային բեռների արտահանումը՝ անտառանյութ, ածուխ, մետաղական հանք: Առավելապես կծանրաբեռնվեն Նովոռոսիյսկի եւ Տուափսեի նավահանգիստները:

Այդ բեռները կդառնան երկաթուղայինների առաջնահերթությունը, որոնք առաջին հերթին սպասարկում են ամենազանգվածային հաճախորդին: Մյուսներն ինչ-որ չափով կարող են տուժել ժամկետներից եւ սպասարկման որակից: Նշենք, որ ուղու ծանրաբեռնվածությունը կարող է հետաձգել հայաստանյան բեռնափոխադրումները, որոնք ռուսական չափումների համաձայն քիչ են:

Այն հարցին, թե կարող է հումքն ավելի շատ վերամշակվել Ռուսաստանում, եթե ռուբլին վերադառնալ 32-33 դոլարի մակարդակին(այժմ՝ 36-ից քիչ ավել), Սեմենկինը նշել է. «Վերամշակող կազմակերպությունները քիչ են, այնպես որ կարող է պարզապես կրճավել արտահանումը: Սակայն երկաթուղու են նավահանգիստների ծանրաբեռնվածությունն այդ դեպքում այսպես թե այնպես կնվազի»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ