News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ոչ թե իշխանական քառյակը կազմաքանդվեց, այլ իշխող կոալիցիան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով ՕԵԿ-ի՝ իշխող կոալիցիան լքելու որոշմանը:

Հարցին, թե ինչպես է գնահատում ՕԵԿ-ի այս որոշումը, նա պատասխանեց. «Գնահատելու կարիք չեմ տեսնում: Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում իր գործունեության դաշտը: Իրենք որոշել են, որ դուրս են գալիս կոալիցիայից, սպասենք իրենց պարզաբանումներին: Ի տարբերություն իշխանական դաշտի, ընդդիմադիր դաշտը միշտ անսահմանափակ է, այնպես չէ, որ այնտեղ տեղ չկա նոր ուժերի համար: Մնացածը գործունեության արդյունք է լինելու»,-ասաց նա:

«Նրանք կեղծված ընտրություններով դարձել են իշխանություն: Նույնիսկ նախագահական ընտրությունները չլուծեց իշխանական ճգնաժամը եւ սա դրա ապացույցներից մեկն է: Սզբում վարչապետի հրաժարական, հետո վարչապետի նշանակման առաջին փուլի ձախողում, երկրորդ փուլ, հիմա էլ կոալիցիայի կազմաքանդում: Ոչ թե քառյակը կազմաքանդվեց, այլ կոալիցիան»,-ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» ներկայացուցչի համոզմամբ, այս ամենն արդեն փաստում է, որ արտահերթ խորհրդարանական ապա նաեւ նախագահական ընտրությունները խիստ անհրաժեշտ ու հրատապ են:

Հարցին, թե «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել ՕԵԿ-ի հետ տարբեր խնդիրների շուրջ, արդյոք հավանական է ոչ իշխանական քառյակը դառնա հնգյակ, թե՞ կամուրջները վերջնականապես այրված են, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Այս պահին որեւէ բան ասել չեմ կարող: Որեւէ ընդդիմադիր ուժ ընդդիմադիր դաշտի բանալի չունի, որ թույլատրի, կամ չթույլատրեի այլ ուժերին տեղ զբաղեցնել ընդդիմադիր դաշտում: Քանի որ Հայաստանում հիմա յուրահատուկ վիճակ է, ես չգիտեմ իրենք (ՕԵԿ-ը-խմբ) հայտարարելու են ընդդիմություն դառնալու մասին, թե ոչ, ինչ խնդիրներ են դնելու իրենց առջեւ: Ցանկացած քաղաքական ուժ այլ ուժերի հետ համագործակցում է, եթե կա քաղաքական օրակարգ: Այն 4 ուժերը, որոնք այսօր համագործակցում են, տարբեր ժամանակներում խորը անտագոնիզմ են ունեցել: Միավորող ու բաժանող գործոնները քաղաքական օրակարգերի համադրելիությունն է»:

«Ժառանգության» փոխնախագահը չբացառեց ՕԵԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը. «Ոչ կարող եմ հաստատել, ոչ բացառել ՕԵԿ-ի հետ համագործակցությունը: Եթե օրինակ վաղը Արթուր Բաղդասարյանը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ դիմում է մեր օժանդակությանը, կամ գալիս միանում է մեր քառյակի օրակարգին, ի՞նչ է, ասելու ենք մի՞ միացի»:

Դիտարկմանը, թե գուցե ՕԵԿ-ն իր այս քայլով փորձում է բանակցությունների դաշտ բացել իշխանության հետ, որ ավելին ստանա, քան հիմա ունի, Արմեն Մարտիրոսյանը դա բացառեց, նշելով. «Ես դա բացառում են, որովհետեւ նմանատիպ բանակցությունները լինում են գաղտնի ու ոչ հրակարակային: Իսկ երբ արդեն ՕԵԿ-ը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին, այլեւս բանակցություններ իշխանության հետ չեն լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ