News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալու ամենահավանական պատճառն այն է, որ «իշխանությունն է նրանց ուղարկել ընդդիմություն, որ սկզբունքորեն ինչ էլ պոկեն ընդդիմադիր դաշտից, քյար ա»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«ՕԵԿ-ը մի քանի տարբերակ ուներ` այդպես վարվելու: Առաջին տարբերակն այն է, որ ցանկանում է կրկնել 2006-ը, սակայն դա էլ չի լինի, որովհետեւ 2008թ. փետրվարի 29-ից հետո դժվար թե դա մոռացվի: Երկրորդ տարբերակն այն է, որ իշխանությունն է նրանց ուղարկել ընդդիմություն, որ սկզբունքորեն ինչ էլ պոկեն ընդդիմադիր դաշտից, քյար ա: Սա ինձ համար հավանական տարբերակ է: Վերջին տարբերակն էլ այն է, որ իրենք լավ չեն գնահատում իրավիճակը, որին ես չեմ հավատում: Արթուր Բաղդասարյանը թաց տեղը պառկողը չէ»,- ասաց նա:

Հարցին` ինչքանով է հնարավոր ՕԵԿ-ի միանալը քառյակին, քաղտեխնոլոգը նշեց. «Ընդդիմությունն առաջինը պետք է խփի ՕԵԿ-ին: Չեմ հավատում, որ քառյակը կընդունի: ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը ո՞նց կարող են ընդունել: Չեմ պատկերացնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը հրապարակային կնքել է Արթուր Բաղդասարյանին, ինչպե՞ս կարող է նրա հետ համագործակցել»:

Նշենք, որ այսօր` ապրիլի 16-ին, ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ