News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի արեւելյան մարզերում ռուսամետ ակտիվիստների գործունեությունը վարում է Ռուսաստանը եւ ֆինանսավորվում է արտասահմանից: Այդ մասին «Ուկրաին» հեռուստաալիքի եթերից հայտարարել է ՈւԴԱՌ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

«Շատ են դեպքերը, երբ բավական մեծ գումարներ ունեն մարդկանց այն ակտիվ խմբերը, որոնք մասնակցում են այնտեղ(երկրի հարավ-արեւելքում ռուսամետ ակցիաներին՝ խմբ.), խոսքն օրական 300-ից մինչեւ 500 դոլար գումարների մասին է, որոնք դրսից են  ստանում: Բացի այդ, կան հստակ տվյալներ, որ այդ ամենը ոչ միայն հսկվում, այլ վարվում է ՌԴ կողմից»,- ասել է քաղաքական գործիչը:

Կլիչկոն ընդգծել է, որ Ուկրաինայի արեւելյան ու հարավային մարզերում ստեղծված իրավիճակի կարգավորման համար կարեւոր է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակուցությամբ վաղը տեղի ունեցող քառակողմ հանդիպումը Ժնեւում, որը, նրա կարծիքով,պետք է հենվի կողմերի կողմից փոխզիջման որոնման վրա, այլ ոչ թե անցկացվի վերջնագրերի եւ ուժի դիրքերից:

Ինչպես հիշեցնում է «Liga»-ն, ավելի վաղ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել իշխանություններին երկրի արեւելյան մարզերում անհապաղ արտակարգ դրություն հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ