News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը: «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ: Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,- տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը:

Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն նաեւ չի մտնի կոալիցիա: Այս պահին արդեն ընկերներն աշխատում են Ծաղկաձորում ընդունվելիք ԳԺ բանաձեւի վրա, որը պետք է ամրագրի` իրենք մաս չեն կազմում կոալիցիայի, սակայն, հանուն պետության ու ժողովրդի, կառուցողական մոտեցում են որդեգրում երկրի խնդիրների լուծման հարցում: 

Ի դեպ, այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, որպեսզի ոչ միայն պահպանի դեմքը, այլեւ խուսափի սփյուռքյան կառույցների դժգոհությունից, որոնք կատեգորիկ դեմ են կոալիցիա մտնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ