News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս է եկել կոալիցիայից Արթուր Բաղդասարյանին վարչապետ չնշանակելու պատճառով: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետը:

«ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը մի քանի պատճառ կարող է ունենալ, օրինակ առնետավազք, կամ անընդհատ այս ճակատից այն ճակատ գնալը, սակայն սրան այլեւս ոչ մեկը չի հավատա: Իսկ իրականում դուրս են եկել, որովհետեւ իրենց սեփական ամբիցիաները չբավարարվելու դեպքում»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, քաղաքագետը համոզված է, որ դա չհիմնավորված ամբիցիա է, քանի որ ՕԵԿ-ը այնքան մեծ դերակատարում չուներ խորհրդարանում:

«Ուներ ընդամենը վեց պատգամավոր, սակայն երեք նախարար կառավարության կազմում, այսքանից հետո ասել, որ իրենք ավելիին էին արժանի, չհիմնավորված ամբիցիաներ են: Եթե ասեին, համաձայն չեն կուտակայինի նոր օրենքին, Սահմանադրական բարեփոխումներին, ես կհասկանայի, բայց ասել, որ գնում ենք, որովհետեւ մեծ բաժին չտվեցինք»,- նշեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հարցին` հնարավոր է «հրաշալի քառյակն» ընդունի ՕԵԿ-ին, քաղաքագետն ընդգծեց. «Ուղղակի անհավանական է, միեւնույն ջուրը երկու անգամ մտնել հնարավոր չէ: Հայերը շատ լավ հիշողություն ունեն»:

Նշենք, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնեցին, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ