News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես այլեւս «Օրինաց երկիր» կուսակցությունում անելիք չունեմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի եւ իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլեւս այդ կուսակցությունում անելիք չունեմ:

Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` Հանրապետության նախագահի եւ ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետեւողական աշխատանքի շնորհիվ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները հայտնել են, որ իրենց կուսակցությունը դուրս է գալիս կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ