News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը փորձում է քաղաքականացնել պատանդների հարցը: Այս մասին հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների»  հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսին:

Փաստմանն ի պատասխան, թե ադրբեջանական կողմը մինչ այժմ չի վերադարձրել պատանդի կարգավիճակում գտնվող զինվոր Հակոբ Ինջիղուլյանին եւ ավելին` հայտարարություններ են հնչել առ այն, թե իբր նա ցանկանում է երրորդ երկրի հանձնվել, Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ Ինջիղուլյանի դեպքն առանձնանում է Մամիկոնյանի եւ Արսեն Խոջոյանի դեպքերից: «Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանական կողմում է հայտնվել զինվորական համազգեստով` գտնվելով զինվորական ծառայության մեջ»,-հիշեցրել է նա:

Արդյունքում, նախ ադրբեջանական մամուլում համապատասպան հրապարակումներ եւ Հակոբի հետ հարցազրույցներ հայտնվեցին, ապա նաեւ տեղեկություններ առ այն, թե իբր Ինջիղուլյանը ցանկանում է, որ իրեն երրորդ երկրի հանձնեն: «Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել պատանդների հարցը, ստվեր նետել հայկական բանակի վրա»,-ընդգծել է Ալավերդյանը, համոզմունք հայտնելով, որ հայրենիք վերադարձած ոչ մի նախկին պատանդ Հայաստանում երբեք բանտարկության չի ենթարկվել:  Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նախկին պատանդներին երկրաժամկետ բանտարկություն է սպասվում:

Հիշեցնենք, որ շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը մոլորվել եւ արդբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ի գիշերը: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը երկար ժամանակ տարբեր պատրվակներով ձգձգում էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների տեսակցությունը զինվորի հետ: Առաջին անգամ կազմակերպության ներկայացուցիչները նրան պատանդ վերցվելուց 12 օր հետո են միայն տեսակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ