News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորները գրավոր դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կապված Քեսաբի դեպքերի հետ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Վրաստանի հայերի միասնություն» հայրենակցական միության ղեկավար Տաճատ Վարդապետյանը:

Նրա խոսքով՝ ջավախահայերը մշտապես հետեւում են Հայաստանում եւ աշխարհում հայերին առնչվող գործընթացներին: «Վրաստանի խորհրդարանի 3 հայ պատգամավորները՝ Սամվել Պետրոսյանը, Հենզել Մկոյանն ու Ռուսլան Պողոսյանը, գրավոր տեսքով դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին՝ նպատակ ունենալով համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռել Սիրիայի հայաբնակ Քեսաբում Թուրքիայի հակահայկական քաղաքականության վրա»,-ասել է Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա սիրիական ընդդիմության զինված խմբավորումների կողմից հարձակում էր տեղի ունեցել Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչության մեծամասնությունը տարհանվել էր Լաթաքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ