News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Դիժոն քաղաքում շուրջ 200 մարդ երթի է ելել` բողոքելու հինգ ընտանիքների` երկրից արտաքսման սպառնացող վտանգի դեմ: Նշվում է, որ այդ ընտանիքները Բուրգունդիայի մայրաքաղաքի դպրոցներում սովորող երեխաներ ունեն: Այս մասին France-Presse գործակալությանը վկայակոչելով հաղորդում է «Le Nouvel Observateur» պարբերականը:

Բողոքի ակցիան նպատակ ուներ ուշադրություն գրավել Ալբանիայի, Կոսովոյի եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող հինգ ընտանիքներում տիրող իրավիճակին: Այդ ընտանիքների աջակցության ասոցիացիայի կոլեկտիվի նախագահ Պոլ Գարրիգի խոսքերով, նրանք Ֆրանսիայի տարածքը լքելու պարտավորություն ունեն:

Երթի առաջին գծում ընթացել են դպրոցների տասնյակ աշակերտներ: Ցուցարարները անցել են քաղաքի կենտրոնով` վեր հանելով պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «ընդդեմ երիտասարդ ուսանողների արտաքսման»: Երթի մասնակիցները հասել են մինչեւ քաղաքային վարչակազմի շենք, որտեղ ընդունել են նրանց պատվիրակությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ