News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող պետություն է: Այն չի կարող սուլթանական ռեժիմով եւ խանական մտածողությամբ բռնատիրական պետության մաս կազմել: Ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադադառնալով Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հերթական հայտարարությանն առ այն, որ Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տրամադրել:

«Ադրբեջանական կողմը փորձել է Արցախի հարցը այսօր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների եւ լարվածության այլ օջախների ենթատեքստում տեղավորել: Սակայն այն, ինչի մասին նրանք են հայտարարում, չի կարելի նույնիսկ երեւակայական իրականության մեջ պատկերացնել, քանի որ ԼՂՀ-ն բոլոր ինստիտուցիոն իմաստներով մի քանի անգամ բարձր է հարեւան հանրապետությունից»,-ընդգծել է Մելքոնյանը:

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ապրիլի 16-ին կայացած լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր երկրի իշխանությունների` ԼՂ-ին ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ