News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես մտադիր եմ շարունակել պաշտպանել քաղաքացիների իրավունքները, որոնք տարբեր պատճառներով ներգրավվում են կրոնական քայքայիչ հոսանքների մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Եվրաինտեգրացման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում Հայաստանում  գրանցված մի շարք կրոնական կազմակերպությունների նախաձեռնությանը իր հրաժարականի վերաբերյալ՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում ունեցած ելույթի կապակցությամբ:

«Ես շարունակելու են պաշտպանել Հայաստանի քաղաքացիների իրավունքները, մասնավորապես՝ երիտասարդների ու երեխաների: Իսկ նմանատիպ կազմակերպությունների հարձակումներին չեմ պատասխանել ու չեմ պատրաստվում: Ավելին, ես պատրաստ եմ այս հարցը բարձրացնել միջազգային բոլոր կազմակերպություններում, որպեսզի մենք կարողանանք մեր երիտասարդներին օրենքով պաշտպանել զանազան քայքայիչ աղանդներից»,- ընդգծել է Զոհրաբյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում պատգամավոր Ռոբի Սալսը ներկայացրեց զեկույց քայքայիչ աղանդների գործունեությունից երեխաների պաշտպանության վերաբերյալ: Նիստի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց, որ եվրոպական երկրները պետք է զգոն լինեն այս հարցում, որպեսզի աղանդները երեխաներին չներքաշեն իրենց քայքայիչ գործունեության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված մի շարք կրոնական կազակերպություններ նախաձեռնել են ստորագրահավաք՝ պահանջելով պատգամավորի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ