News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինտերնետ-վաճառքի է հանվել մեկ շիշ «Ֆյուրերվայնի»՝ գինի, որը հատուկ պատվիրել է Ադլոֆ Հիտլերն իր 54-ամյակի կապակցությամբ: Պիտակին նացիստական առանջնորդի պատկերն է զինվորական համազգեստով: Չնայած նրան, որ ըմպելիքն ամենայն հավանականությամբ, թթված է, սպասվում է, որ այն կվաճառվի 3.5 հազար դոլարի դիմաց, հաղորդում է «Mirror»-ը:

Հիտլերն իր պատկերով մի քանի տասնյակ շիշ նվիրել էր իր մերձավորների 1943թ.-ի ապրիլի 20-ին: Սպասվում է, որ հազվագյուտ մեկուկես լիտրանոց շիշը կվաճառվի մի քանի հազար դոլարի դիմաց: Այն փաստը, որ 12 աստիճանի կարմիր գինին, ամենայն հավանականությամբ, պիտանի չէ օգտագործման համար, աճուրդի մասնակիցներին չի հուզում: Հետաքրքիր է, որ ինքը ֆյուրերը գինի չէր սիրում: Նա առհասարակ ոգելից խմիչք չէր օգտագործում, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ինչպես հայտնում են աճուրդի կազմակերպիչները, տվյալ շիշը պատերազմի ավարտից հետո հունգարացի ռազմագերու է նվիրել է գերմանացի մի զինծառայող: Այդ պահից ի վերր այն պահվել է 1940-ական թվականների պատմական իրադարձությունների մասնակցի ընտանիքում:

Աշխարհում «Ֆյուրերվայնի» հավանաբար վերջին նմուշի իրական լինելը հաստատել է հատուկ հանձնաժողովը: Այս տարի լրանում է նացիստների առաջնորդի ծննդյան 125 ամյակը: Գինու թողարկումից երկու տարի անց Հիտլերը մահացել է, եւ ավարտվել  է պատերազմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ