News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում, 87 տարեկան հասակում վախճանվել է հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գրողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Մոտ մեկ ժամ առաջ գրողի եւ նրա կյանքի մասին ծավալուն հոդված էր հրապարակել իսպանական El Pais-ը. «Մարկեսը ծնվել է 1927թ. կոլումբիական Արակատակա գյուղում, եւ հետագայում հաճախ էր վերադառնում իր մանկություն: Գրականության մեջ հայտնվեց 1947թ. «Երրորդ խոնարհություն» պատմվածքով: 1967թ. նա հռչակավոր դարձավ «Հարյուր տարվա մենություն» վեպի լույս ընծայումից հետո: Հաջողությունն ամրագրվեց 1982թ., Նոբելյան մրցանակով»:

Նշենք, որ օրերս գրողին «թոքաբորբ» ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն մի քանի օր անց դուրս էին գրել:

Մարկեսն ամենահայտնի իսպանալեզու գրողն էր համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ