News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը ծիծաղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սպառազինությունների մրցավազքի մեկնարկի մասին հայտարարությունների վրա, որը Վաշինգթոնն է նախաձեռնում, ԱՄՆ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:«Նախագահ Պուտինը շատ բաների մասին է խոսում: Դա պարզապես ծիծաղելի է:

Սա սպառազինությունների մրցավազք չէ, այլ հակահրթիռային պաշտպանության համակարգ, եւ մենք պարզ հայտարարում էինք, որ կողջունեինք Ռուսաստանի մասնակցությունը դրա շինարարությանը»,- հայտարարել է Հեյգելը Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ԱՄՆ-ի հասցեին Ռուսաստանի նախագահի առաջ քաշած մեղադրանքների վերաբերյալ հարցերին:Անդրադառնալով Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ իր գործողություններով Մոսկվան բոլորին ստիպում է «զգոն» լինել:

«Ռուսների գործողությունները վերջին երկու ամսվա ընթացքում ոչ միայն անպատասխանատու էին եւ ուղղված մի ողջ ժողովրդի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտմանը, այլ ավելին՝ վտանգավոր անպատասխանատու էին»,- նշել է Պենտագոնի ղեկավարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր կանխատեսումներում Պենտագոնը հենվում է Մոսկվայի նախորդ գործողությունների վրա: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ամերիկացի զինվորականների կողմից դիտարկվում են «իրադարձությունների բոլոր հնարավոր զարգացումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ