News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունն ինքն է որոշել, որ Հայ Յեղափոխական դաշնակցությանն ու «Օրինաց երկիր» կուսակցությանն «ուղարկել» ընդդիմադիր դաշտ: NEWS.am-ի հարցին՝ ինչու այս երկու կուսակցությունները կոալիցիա չկազմեցին ՀՀԿ-ի հետ՝ այսպես պատասխանեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

«Հանրապետական կուսակցությունն այժմ կոալիցիա կազմելու ոչ մի անհրաժեշտություն չունի: Իրենք ճիշտ քաղաքական որոշում են ընդունել, որ իրենց գործընկերներին մղեն ընդդիմադիր դաշտ եւ 2017թ.-ին ի հաշիվ ընդդիմադիր զանգվածի կրել անցողիկ տոկոսներ: Եթե Սահմանադրական բարեփոխումները անցնեն, ապա Հանրապետականի գործընկերները՝ Դաշնակցությունն ու հանրապետական կցորդ ՕԵԿ-ը, գումարած ԲՀԿ-ն, ամբողջ դաշտն արդեն վերահսկելի կլինի Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակման լուրը լրագրողներին հայտնելիս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ իրենք կոալիցիա կազմելու շուրջ շարունակելու են բանակցությունները: Այնուամենայնիվ, հենց նույն օրը ԲՀԿ-ն հայտնել էր, որ չի մտնում կոալիցիա: Ապրիլի 16-ին ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի նիստից հետո խմբակցության պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Ապրիլի 17-ին էլ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ-ն:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ