News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրապետական, ՀՀԿ համամասնական ընտրացուցակի 113-րդ հորիզոնականը զբաղեցնող Լեռնիկ Ալեքսանյանը այսօր՝ ապրիլի 18-ին կրկին պատգամավորի մանդատ կստանա:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ ԿԸՀ վարչական շենքում այսօր կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում կկազմվի արձանագրություն` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ:

Դադարեցվել են Հովիկ Աբրահամյանի լիազորությունները՝ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ավելի վաղ Լեռնիկ Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրելու եւ, ըստ երեւույթին, պատգամավոր կդառնա:

Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավոր է եղել 1998-ից 2012 թվականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ