News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ չի շարունակելու զբաղվելու քաղաքակնությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Քյութահյայի նահանգապետարան այցի ժամանակ պատասխանել է լրագրողներին հարցերին։ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, թե ավարտում է քաղաքական կարիերան. «Ներկա պայմաններում ապագայի հետ կապված քաղաքական ծրագրեր չունեմ։ Քանի որ դեռ նախագահի պաշտոնն եմ զբաղեցնում, շատ բաներ բաց չեմ կարող ասել։ Հայտարարեցի մի բան, որ խոսել եւ քննարկել եմ ընկերների հետ։ Թուրքիան հասուն երկիր է։ Թուրքիայի ապագան միշտ պայծառ է լինելու»,-ասել է Գյուլը։

Այս հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։

Նշենք, որ Գյուլի լիազորություններն ավարտվում են այս տարվա օգոստոսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ