News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 18-ին, Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի ժամանակ դատավորը որոշեց մասնակիորեն բավարարել տուժող Տաթեւիկ Հակոբյանին լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին՝ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությունը։

Դատարանի որոշմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն այն մասով, թե արդյոք Տաթեւիկ Հակոբյանի կոնքային եւ պարանոցի շրջանում կան խանգարումներ,  ենթակա են արդյոք դրանք բուժման, թե ոչ, եւ ինչպիսի բուժում է նրան անհրաժեշտ, սակայն փոխհատուցման հարցը չքննարկվեց։

Փաստաբանը Բալոյանը միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ Տաթեւիկի կոտրվածքները վերականգնվում են, սակայն ոսկորները ճիշտ դասավորվածությամբ չեն եւ, ամենայն հավանակությամբ, պետք է իրականացնել նոր վիրահատություն:

Նա իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ իրենք ցանկանում են պարզել՝ արդյոք առկա է այլ ֆունկցիայի խանգարում, թե ոչ։ Դատավորի հարցին, թե դա ինչ կապ ունի տվյալ քրեական գործի հետ,  փաստաբանը պատասխանեց, որ վնասի փոխհատուցման խնդիր կա:

Վարդան Պետրոսյանը միջնորդության մասին  իր կարծիքը հայտնելիս ասաց, որ ինքը եւ իր ընտանիքը վթարից հետո միշտ հետաքրքրվել են Տաթեւիկի  առողջությամբ եւ բազմիցս առաջարկել են իրենց օգնությունը. «Ինչո՞ւ տուժող կողմը հիմա է բարձրացնում այդ հարցը եւ պահանջում, որ Տաթեւիկի առողջության համար փոխհատուցենք, չէ  որ մենք միշտ առաջարկել ենք մեր օգնությունը»:

Նշենք, որ այսօր դատական նիստն անցավ խաղաղ մթնոլորտում, քանի որ տուժող կողմի ներկայացուցիչները չէին ներկայացել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25:

Տպել
Ամենաշատ