News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային ռուսական գազի դիմաց պարտքերը վճարելու հնարավորություններ որոնելիս: Հակառակ դեպքում Արեւմուտքի եւ ՌԴ միջեւ կարող է «գազային նոր պատերազմի» պատճառ դառնալ: Այդ մասին «Welt am Sonntag» թերիթին հայտարարել է էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը:

Հանձնակատարի խոսքով՝ այս պահին կարեւոր է «հաղթահարել հնարավոր գազային ճգնաժամը եւ առաջիկա ձմռանն ապահովել էներգետիկ անվտանգություն:

«Եթե մենք Ուկրաինային  հաշիվները վճարելու համար անհրաժեշտ 2 մլրդ դոլարի չափով գումարը չգտնենք, վտանգ կառաջանա, որ Ռուսաստանն այլեւս էներգակիրներ հանրապետությանը չի մատակարարի», ենթադրել է եվրահանձնակատարը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Էթինգերը հիշեցրել է, որ Ուկրաինան կարեւորագույն տարանցիկ երկիրն է, որի տարածքով գազը ՌԴ-ից հասնում է Եվրամիության երկրներ: Հաշվի առնելով փաստը՝ կարող է «դժվար վերահսկելի գործընթաց սկսվել, որը կանդրադառնա նաեւ Գերմանիայի վրա», համարում է եվրահանձնակատարը:

Նա կանխել է ԵՄ պետությունների կապերի կրճատումը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում՝ կոչ անելով գտնել մատակարարումների տարբերակման ուղիներ: Այն երկրների թվում, որոնք կարող են եվրոպական գազային շուկայում մեծ դեր խաղալ, Էթինգերը նշել է Նորվեգիայի, Ալժիրի ու Ադրբեջանի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ