News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված «Իռլանդական հանրապետական բանակ» կազմակերպության նախկին ղեկավարներից մեկը սպանվելէ ուրբաթ երեկոյան, հայտնում է Sky News-ը;

«Ոստիկանությունը հայտնում է. որ Թոմի Քրոսանին սպանել են քաղաքի բանուկ փողոցներից մեկում։  Սպանությունը կարող էին կազմակերպել նախկին կուսակիցները, որոնք վերջինիս այլախոհ էին համարում», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ներկայումս «Իռլանդական հանրապետական բանակը» պառակտված է։ Ոստիկանությունը հայտնում է, որ վերջին ժամանակներս խստացվել է կազմակերպության անդամների հանդեպ վերահսկողությունը, քանի որ տեղեկություններ ունեն ոստիկանության վրա հարձակումների վերսկսման մասին;

Հյուսիսային Իռլանդիան Իռլանդիայի Հանրապետությանը միավորել պնդող կաթոլիկների եւ Մեծ Բրիտանիայի ներկայիս միասնությունը պահպանել  պնդող բողոքականների միջեւ խռովությունների վերջին ալիքը ծագել էր Բելֆաստում` անցյալ տարվա օգոստոսին: Այն ժամանակ խռովությունների ժամանկ տուժել էր ութ ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ