News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը համատեղ աշխատելու է խորհրդարանական չորս ուժերի` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հետ կուտակային կենսաթոշակային նոր օրենքի մեջ փոփոխություններ կատարելու համար: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին նախաձեռնության անդամները:

«Մենք ոչ թե համագործակցելու ենք, այլ համատեղ աշխատելու ենք նոր օրենքում փոփոխություններ կատարելու վրա»,- ասաց Արսեն Մանուկյանը:

Անդրադառնալով ապրիլի 18-ին կայացած հավաքին, որին չորս ուժերը չէին մասնակցում, նախաձեռնության անդամները ասացին, որ նրանց գալը անտրամաբանական կլիներ:

«Ապրիլի 12-ին կոչերի եւ ելույթների օր էր, եկավ մեր շահերը ՍԴ-ում պաշտպանող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացրեց իր տեսակետը, սա տրամաբանական է, սակայն երեկ ելույթների օր չէր եւ գալն անտրամաբանական կլիներ»,- ավելացրեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Չորս ուժերը մինչեւ այս հայտարարել էին, որ կուտակայինի վերաբերյալ արտահերթ նիստ են հրավիրելու, սակայն NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ այլեւս արտահերթ նիստ հրավիրելու կարիք չկա:

«Մնաց մեկ շաբաթ, չեմ կարծում, որ արտահերթ նիստ կլինի, քանի որ ապրիլի 28-ին Հովիկ Աբրահամյանը կուտակայինի նախագիծը ներկայացնելու է Ազգային ժողով»,- նշեց Գեւորգը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ քառյակը արտահերթ նիստ հրավիրելու համար դեռ ձեւաթուղթ չի վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ