News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մատենադարանի մոտ ապրիլի 12-ին կայացած «Դեմ եմ»-ի հանրահավաքի ժամանակ մասնակիցները ոչ թե խոստացել էին անակնկալներ, այլ միջոցառում, որի ժամն ու տեղը նախօրոք չի ասվի եւ անակնկալ կլինի ոստիկանների համար: NEWS.am-ի հարցին՝ արդյոք նախաձեռնության խոստացած անակնկալները ապրիլի 18-ի հավաքի ժամանակ եղան, այսպես պատասխանեց «Դեմ եմ»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

«Մենք անակնկալներ չէինք խոստացել, այլ խոստացել էինք միջոցառում, որի մասին նախօրոք չի ասվելու, եւ որն անակնկալ կլինի ոստիկանների համար: Երեկ լայնամասշտաբ միջոցառում էր, երբ քաղաքի տարբեր մասերից զանգվածային երթեր եղան դեպի Բաղրամյան 26: Նույնիսկ Բաղրամյան 26-ի մասին նախորդ օրն է հայտարարվել»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ոստիկանների համար նախատեսված անակնկալը ստացվեց, Գեւորգը պատասխանեց. «Ոստիկաններին երկար ժամանակ պետք չէր պատրաստվելու համար, ամեն դեպքում նրանք անակնկալ էին սպասում»:

Անդրադառնալով ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ապրիլի 18-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված ակտիվիստների հետ հանդիպման գնալուն՝ Գեւորգն ընդգծեց, որ պահն է, որպեսզի նոր վարչապետը ցույց տա, թե ինչքանով է հաշվի առնում ժողովրդի կարծիքը. «Ամեն դեպքում, եթե մինչեւ այդ մեծամասնություն կազմող քաղաքական ուժը գործում էր ընդդեմ ժողովրդի, ապա ժողովրդի ճնշումների տակ կգործեն ի շահ ժողովրդի, ինչի համար այնտեղ են եւ ժողովրդից գումար են ստանում»:

Նշենք, որ ապրիլի 12-ին կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել Մատենադարանի մոտ, որտեղ խոստացել էր անակնկալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ