News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլական Նիտերոյ քաղաքում, Ռիո-դե-Ժանեյրոյից ոչ հեռու, անկարգություններ են եղել, որոնց ընթացքում ամբոխն այրել է մի քանի մեքենաներ:

Բողոքի ակցիաների պատճառ է դարձել երկու երիտասարդների մահը: Տեղացիները կարծում են, թե դրան մեղսակից են ոստիկանները:

Ապրիլի 18-ին ոստիկանական մեքենայի եւ մոտոցիկլետի բախման հետեւանքով զոհվել է 17-ամյա երիտասարդ: Հաջորդ օրը 21-ամյա մի տեղաբնակ դարձել է ոստիկանության եւ կասկածյալների փոխհրաձգության պատահական զոհը: Բողոքի ակցիայի մասնակիցներն այրել են 4 ավտոբուս, բեռնատար եւ երկու մեքենա, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ