News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ժնեւյան համաձայնագրի պահանջները չեն կիրառվում նախ եւ առաջ Կիեւի կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` գործընկերոջ` Մոզամբիկի արտաքին գերատեսչության ղեկավար Օլդեմիրու Բալոիի հետ հանդիպման ավարտին:

Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները ջանք չեն գործադրում` ճգնաժամի լուծման համար:

«Կիեւի իշխանությունները ոչինչ չեն անում, նույնիսկ մատը մատին չեն խփում ներկայիս խորը ճգնաժամի հիմքում ընկած պատճառները վերացնելու համար»,-արձանագրել է նախարարը: «Աջ հատվածը», որ արդեն գրեթե կես տարի է` իրեն տիրակալ է զգում Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան շրջանների քաղաքներում, փորձում է ուժային մեթոդների կիրառմամբ իր ազդեցությունը նաեւ արեւելյան շրջանների վրա տարածել»,-ասել է նա:

Նախարարը նաեւ նշել է, որ թեեւ Ուկրաինայի շուրջ ժնեւյան պայմանավորվածություններում ժամկետներ չեն նշվել, համապատասխան միջոցառումները շտապ կարգով պետք է նախաձեռնություն գտնեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Ուկրաինայի հարավ-արեւելքում ժողովրդական վրդովմունքի պայթյուններ են ընթանում:

«Մարդկանց հուսահատության են հասցրել: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու Կիեւի իշխանությունները ի վիճակի չեն ծայրահեղականների բռնություններին վերջ տալ, թե ինչու են նրանք այդքան երկար սպասել, համենայն դեպս` մինչեւ ժնեւյան հանդիպումը, սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին հստակ բարձրաձայնելու համար, ինչու հիմա էլ այդ բարեփոխումները ձգձգվում են` չնայած ամպագորգոռ հայտարարություններին, որ ամենակարճ ժամկետներում նախաձեռնելու են դրանք»,- հայտարարել է Լավրովը:

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ-ն, խոսելով Սլավյանսկի արգելակետերից մեկի վրա հարձակման մասին, Ռուսաստանին ժնեւյան համաձայնագրերին հավատարիմ մնալու կոչ էր արել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ