News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական արձանագրությունները ոչ մի վնաս չեն տվել ոչ Ցեղասպանության դատապարտման գործընթացին, ոչ Հայաստանի արտաքին քաղաքական իմիջին: «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» թեմայով գիտական խորհրդաժողովի  շրջանակում  ապրիլի 21-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելու հետեւանքով Հայաստանը ձեռք է բերել ավելի հուսալի եւ ավելի կանխատեսելի պետության կարգավիճակ: Ըստ Շարմազանովի` արձանագրությունները վնաս են հասցրել Թուրքիային: «Մեր միջազգային գործընկերների համար Թուրքիան պայմանավորվածությունները խախտող երկիր է դարձել: Մինչ այդ Թուրքիան հավատացնում էր աշխարհին` ԱՄՆ-ին, Ռուսաստանին, ԵՄ-ին, որ պատրաստ  է առանց նախապայմանների  հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Մենք ցույց տվեցինք, որ չնայած նախապայմանների լեզվով խոսելու բարոյական իրավունքին, այդ ճանապարհով չենք գնում, քանի որ դա քաղաքակրթության եւ ժողովրդավարության  ճանապարհը չէ: Մենք ողջ աշխարհին ցույց տվեցինք Թուրքիայի իրական դեմքը», - ընդգծել է Շարմազանովը:

ՀՀԿ ներկայացուցիչը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում ապրող հայերին միասնության կոչ է արել: «Մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ոչ քաղաքակիրթ երկրները հասկանան.  Ցեղասպանությունները հերքելը նույնքան դատապարտելի է, որքան դրանք իրագործելը», - նշել է ՀՀ ԱԺ-ի փոխնախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ