News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից քաղաքացիության տրամադրման հեշտացված կարգի մասին օրենքի պատճառներից մեկը Ղրիմի միացումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտում միգրացիոն եւ ինտերգրացիոն գործընթացների հետազոտման սեկտորի ղեկավար Վլադիմիր Մուկոմելը: Նրա խոսքով՝ Ղրիմի քաղաքացիները ՌԴ քաղաքացիություն ինքնաբերաբար կստանան, սակայն դրա համար երկար գործընթաց է պահանջվում, որն այժմ նրանց համար չեզոքացվում է:

Երկրորդ կարեւոր պատճառը ներքաղաքական ենթատեքստ ունի, հավելել է Մուկոմելը. «Իշխանությունը հնարավորություն է փնտրում լրացուցիչ ընտրազանգված գրավելու համար: Բնականաբար, նրանք, ովքեր նոր օրենքի համաձայն ՌԴ քաղաքացիություն կստանան, աջակցելու են իշխանության կուսակցությանը»: Փորձագետի կարծիքով՝ օրենքի ընդունումը դժվար թե ազդի միգրացիոն հոսքերի վրա: «Աշխատուժը՝ ռուսական կամ օտարերկրյա, շարժվում է այնտեղ, որտեղ ավելի շատ են գումար վաստակելու հնարավորությունները: Խոսքը Մոսկվա քաղաքի եւ մարզի մասին է, Լենինգրադի մարզը, Ուրալի որոշ քաղաքներ եւ այլն»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է քաղաքացիության հեշտ տրամադրման մասին օրենք այն հայրենակիցներին, ովքեր  ազատ տիրապետում են ռուսաց լեզվին եւ ապրում են կամ ապրել են ԽՍՀՄ, Ռուսական կայսրության տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ