News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ցողասպանությունը հանցագործություն էր` առանց որեւէ պատասխանի: «Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» գիտաժողովում հայտնել է Բրաունի համալսարանի (Ռոդ Այլընդ, ԱՄՆ) փորձագետ  Ադամ Սաքսը` հանդես գալով զեկույցով:

Ըստ Սաքսի` հայերը եւ հրեաները քույր ազգեր են, որոնք ցնցում են ապրել արտաքսման, ջարդերի եւ հալածանքների հետեւանքով:

Խոսելով այդ ողբերգական դեպքերի ընթացքում լռության  մասին` նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ դեպքերն ավելի շատ են լուսաբանվել, քան հրեաների Հոլոքոստի ժամանակ: «Ամենամեծ լռությունն անգործությունը կամ չմիջամտելն է եղել: Եղել է նաեւ շահարկող լռություն` Հայոց ցեղասպանության հետեւանքները վերահսկելու նպատակով, եւ ենթադրյալ լռություն` գաղափար, որ Ցեղասպանությունը կարող էր կանխատեսվել որոշակի հանգամանքների հիման վրա` մինչ այն իրագործելը», - նշել է Ադամ Սաքսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ