News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կարճ պատմական էքսկուրս է արել ուկրաինացի բարեկամների համար, անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերություններին: Նա Facebook-ի իր էջում գրել է, որ Ռուսաստանը համկամարտությունների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր է կնքել Վրաստանի հետ, այդ թվում միջազգային համագործակցության միջնորդության վերաբերյալ, որոնց թվում են Դագոմիսի, Սոչիի եւ Մոսկվայի պայմանագրերը, Սարկոզի-Մեդվեդեւ պլանի 6 կետերը: Սահակաշվիլին նշում է, որ Ռուսաստանը ոչ միայն գրեթե անմիջապես խախտել  այդ պայմանագրերից յուրաքանչյուրը, այլեւ դրանք օգտագործել է որպես գործիք նոր նվաճումների համար:

«Այսպես, Սոչիի պայմանավորվածություններից անմիջապես հետո Ռուսաստանը գրավեց Սուխումին, իսկ Սարկոզի-Մեդվեդեւ պայմանավորվածություններից հետո՝ Վրաստանի Ախալգորիի շրջանը:

Բացատրելով, թե ինչու է ինքը համառորեն հրաժարվում կատարել ԵՄ-ի հետ իր պայմանավորվածությունները 2008-ի օգոստոսից, Կրեմլի ղեկավարությունը հայտարարում է, որ պայմանագրով իսկապես նախատեսված է, որ օկուպացիոն զորքերը պետք է դուրս բերվեն, բայց Ռուսաստանը դա չի անում: Նրանց խոսքով՝ այնտեղ այնտեղ «նոր իրողություններ» են ի հայտ եկել, ինչը իրենց ազատում է իրենց վերցված միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից»,-գրել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ