News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրագրող Ռաուդ Միրկադիրովի նկատմամբ գործողությունները ցուցադրում են Ադրբեջանի իշխանությունների սնանկությունն ու կոմպլեքսավորվածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով լրագրողի կալանավորումը:

Մինասյանի խոսքով, Միրկադիրովը հայտնի ադրբեջանցի լրագրող է, որը երկար տարիներ աշխատել եւ համագործակցել է տարբեր, այդ թվում՝ հայկական, կազմակերպությունների հետ: «Ես ինքս նրան բազմիցս հրավիրել եմ մասնակցելու գիտա-գործնական խորհրդաժողովների, բավական լավ ծանոթ եմ նրան: Միրկադիրովը բավական անկեղծ զարգացնում է իր տեսակետը՝ կապված ղարաբաղան հակամարտության կարգավորման հետ, Ադրբեջանի ազնիվ եւ անկեղծ քաղաքացի է: Չնայած վեճերին՝ միշտ բարեկամաբար էր տրամադրված հայերի նկատմամբ: Հնարավոր է, հենց այդ հանգամանքն է ազդել Ադրբեջանի իշխանությունների որոշման վրա, նրանց տրամաբանությամբ, յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է թշնամաբար տրամադրված լինեի հայերի նկատմամբ»,- նշել է Մինասյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ