News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առաջին համաշխարհային պատերազմի առաձնահատկություններից մեկն Օսմանյան Թուրքիայի ցեղասպանության քաղաքականությունն էր, որը հանգեցրեց հայկական ինքնապաշտպանական մարտերին: Այդ մասին ապրիլիի 21-ին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. Ցեղասպանություն, փախստականներ եւ հումանիտար օգնություն» միջազգային գիտական կոնֆերանսի շրջանակներում հայտաևաևել է պատմական գիտությունների դոկտոր,  Հայաստանի ԳԱԱ էթնոգրաֆիայի ինստիտուտի գիտաշխատող Հարություն Մարությանը՝ հանդես գալով «Հայոց ցեղասպանության տարիներին ինքնապաշտպանության ֆենոմենը»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գրանցել, որ հայ քաղաքացիական բնակչությունը շատ դեպքերում թույլ չի տվել հենց այնպես իրեն սպանել, ինչպես երբեմն հնչում է ոչ մասնագիտական շրջանակներում: «Որպես կանոն ընդգծվում է ցեղասպանության զոհերի մասին, որպես հավելում երբեմն նշում են հայ ֆիդայիների եւ ինքնապաշտպանական մարտերի մասին: Սակայն այդ «լրացումները» պաշտոնական ձեւակերպման մաս չեն կազմում, ինչը նպաստում է զոհի գաղափարի պահպանմանը»,- նշել է Հարություն Մարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ