News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Թեքսաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել. յոթամյա եղբայրները ծեծել են իրենց առեւանգողին խաղալիք օձով ու ստիպել են նրան ազատ արձակել իրենց:

Հաղորդում են, որ ապրիլի 17-ին Լոսադա ընտանիքը պատրաստվում էր եկեղեցի գնալ, 7-ամյա երկվորյակներին ու մեկամյա աղջկան նստեցրել են մեքենան, հայրը վերադարձել է տուն մոռացած իրերի ետեւից: Այդ պահին մեքենայի մոտ տղամարդ է հայտնվել, ով բնակվում է հարեւան փողոցում: Նա առեւանգել է մեքենան երեխաների մոր աչքի առաջ:

Կինը զանգահարել է ոստիկանություն ու հայտնել մեքենայի առեւանգման մասին, որում երեխաներն են գտնվել, պահանջել է անցնել որոնումների՝ չենթադրելով, որ երեխաներն իրենք կլուծեն հանցագործի հարցերը:

Երեխաներին իրավիճակը չի վախեցրել. Նրանցից մեկը սկսել է հարվածել հանցագործի դեմքին, մյուսն օգնել է եղբորը՝ որպես զենք օգտագործելով խաղալիք օձը: Չդիմանալով տղամարդը կանգնեցրել է մեքենան ու ասել, որ իրեն միայն ավտոմեքենան է անհրաժեշտ, իսկ երեխաները կարող են լքել այն: Երեխաները համաձայնել են իջնել՝ պահանջելով միայն իրենց պլանշետը, ինչը վերցնելուց հետո իջել են մեքենայից եւ քրոջ հետ միասին տուն ուղեւորվել:

Իրավապահները հաստատել են, որ առեւանգողը շարունակում է ազատության մեջ մնալ, սակայն նշել են. «Մեզ համար բարդ չի լինի գտնել նրան», հաղորդում է «FederalPost»–ը՝ վկայակոչելով «MailOnline»-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ