News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուբլու անկման պատմությունից կարող են տուժել այնպիսի երկրներ, ինչպես Հայաստանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ռուս տնտեսագետ Լեւ Ֆրեյնկմանը Մոսկվայում էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում միջազգային 15-րդ գիտական կոնֆերանսի ընթացքում:

Նրա կարծիքով՝ ստեղծված պայմաններում հումքային ապրանքների գները՝ մետաղ եւ նավթ, դժվար թե աճի: «Գումարած այն անորոշությունը, որը ստեղծվել է Ուկրաինայի հետ պատմության ֆոնի վրա, խնդիրը դուրս է հանում Ռուսաստանի սահմաններից: Կտուժեն Հայաստանի նման երկրները, որոնք կախված են Ռուսաստանից եւ որոնց վրա կազդի ռուբլու անկումը», - հայտարարել է Ֆրեյնկմանը:

Նրա կարծիքով՝ զարգացող երկրների արտարժույթի փոխարժեքի անկման գործում հիմնական դեր խաղում է ոչ այնքան ԱՄՆ-ի ԴՊՀ-ի  մեղմացման թվային կրճատումը, որքան այլ գործոն. զարգացած տնտեսությունները սկսել են գերազանցել զարգացողներին աճի տեմպով, որը կապիտալի արտահոսք է հարուցել դեպի Արեւմուտք:

«Բոլորը  բավականին ուժեղ աճ են սպասում Նահանգներում ու վերականգնում Եվրոպայում: Սա գումարը զարգացող  երկրներից մղում է զարգացած երկրներ, որն ազդում է վերջիններիս արժույթի վրա: Միեւնույն ժամանակ ձգձգում է նկատվում Չինաստանում, ինչը նշանակում է կայունացում եւ հումքի գների անկումը: Սա արդեն տեսնում ենք մետաղների եւ երկաթե հանքաքար գներից՝ «Ուկրաինայի ազդեցություն», որը կազդի նաեւ Ռուսաստանի վրա», - հայտարարել է տնտեսագետը:

Ինչ վերաբերում է մեղմացմանը, ապա սա դանդաղ գործընթաց է, սակայն շուկայում վաղուց սպասելի, եւ, հավանաբար, հիմնականում կազդի ընթացիկ բալանսի ծանր իրավիճակ ունեցող երկրների վրա, ինչպես Հնդկաստանն է, բայց ոչ Ռուսաստանը:

Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին եւ հումքային գների անկմանը, իրավիճակը խորանում է Ուկրաինայի իրադարձությունների հետ, որոնք ներդրողների համար անորոշություն են ստեղծում: Բարդանում եւ ծախսատար է դառնում Արեւմուտքում ռուսական ընկերությունների եւ բանկերի ֆինանսավորումը, այդ թվում նաեւ վարկանիշային գործակալությունների կանխատեսումների պատճառով: Հիշեցնենք, որ մարտի վերջին «Fitch»-ը նվազեցրել էր Ռուսաստանի երկարաժամկետ վարկանիշային կանխատեսումները ազգային արժույթով եւ արտարժույթով: Ռուսաստանի վարկանիշի կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի եւ «S & P»-ով:

Սա ֆոն է ստեղծում ռուբլու անկման համար, եւ կարող են տուժել այն երկրները, որոնք կախված են Ռուսաստանից՝ ներառյալ Հայաստանը: Ընդ որում, ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդավորված:

Թեեւ շինարական շուկան ռուբլիով է, դա չի պաշտպանում այն, նշել է Ֆրեյնկմանը: «Ինչպես ողջ տնտեսությունում, այնպես էլ այստեղ պակասում է ներդրողների վստահությունը: Մարդիկ կդադարեն կառուցել, կամ կկառուցեն, բայց ոչ այստեղ: Բացի այդ, արժույթից կախվածություն միեւնույնն է կա. մարդիկ արտարժույթով գումար էին պարտքով վերցնում, կառուցում էին ռուբլու դիմաց: Այստեղից էլ արժութային ռիսկերը, որոնք այժմ սրվել են»,- հավելել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ