News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցի վերաբերյալ Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը եկել են խորհրդարանական հինգ ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ կառավարության շենք մտան ՀՀԿ-ից Խոսրով Հարությունյանն ու Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը եւ Լեւոն Դոխոլյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը: Հայ ազգային կոնգրեսից ներկայացուցիչ չկա:

Մինչեւ շենք մտնելը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է. «Մեզ կանչել է Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելու քննարկել կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը: Մենք առաջարկելու ենք մեր դիրքորոշումները եւ մեր տեսակետը չի փոխվել»:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ հանդիպումը սկսվել է ժամը 12:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ