News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի դատարաններից մեկը երեք հաճախորդների կողոպտելու եւ սպանելու մեղադրանքով 23 տարվա ազատազրկման է դատապարտել «մոգ» Գեորգի Մարտիրոսյանին:

Բացի այդ, դատարանը Մարտիրոսյանից հօգուտ սպանվածների հարազատների 23 մլն ռուբլի է գանձել, որից 8 մլն-ը` նյութական, իսկ 15 մլն-ը` բարոյական վնասի փոխհատուցման տեսքով:

Ազատազրկումը կրելիս հաշվի կառնվի այն մեկ տարին, որ Մարիտիրոսյանը հետաքննության եւ դատական գործընթացի ընթացքում անց է կացրել մեկուսարանում, սակայն ազատություն ստանալուց հետո նա դեռեւս երկու տարի սահմանափակված կլինի իր տեղաշարժերում եւ պարբերաբար օրինապահ մարմիններին ներկայանալու պարտավորությունն կկրի:

Դատարանը նաեւ մասնավոր բնորոշում է տվել Մարտիրոսյանի փաստաբան Սերգեյ Սուխանովի պահվածքին` հաշվի առնելով վեջինիս կողմից կանոնակարգի եւ էթիկայի կանոնների խախտման բազմաթիվ դեպքերը: Իր հերթին Սուխանովը դատարանի դիրքորոշումը կողմնակալ է անվանել եւ դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին հայտարարել:

Ատենակալներն ավելի վաղ ձայների մեծամասնությամբ Մարտիրոսյանին մեղադրական եզրակացության բոլոր կետերով մեղավոր եւ ներողամտության ոչ արժանի էին ճանաչել: Դատախազությունը նրա համար 25 տարվա ազատազրկում էր պահանջում, իսկ տուժած կողմը ցմահ բանտարկության պահանջ էր ներկայացրել:

Գործի նյութերով, Մարտիրոսյանը հավանական հաճախորդների մոտ խոշոր գումաների առկայության վերաբերյալ նախօրոք տեղեկություններ էր հավաքել, ապա այցելել նրանց` իբր մոգական ծեսեր իրականացնելու նպատակով: Կանանց վստահությունը նվաճելուց հետո «մոգը» հերոին էր ավելացրել նրանց խմիչքին եւ, տուժածների անօգնական վիճակից օգտվելով, թմրադեղի մահացու չափաբաժին ներարկել: 

Մեղադրյալի պաշտպանությունը հենվում էր այն պնդման վրա, թե իբր «մոգի» հաճախորդուհիներն իրենց կամքով են թմրադեղ կիրառել, եւ որ Մարտիրոսյանը սերտ հարաբերություններ է ունեցել նրանց հետ, բայց ոչ որեւէ մոտիվ` հանցագործության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ