News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության օր: Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից NEWS.am-ին հայտնում են, թե ապրիլի 21-ին Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ-Պետերբուրգում խորհրդարանի օրենսդրական ակտերի կոմիտեում՝ կոմիտեի նախագահ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովի նախաձեռնությամբ ներկայացվեց քննարկման եւ միաձայն քվեարկությամբ ընդունվեց «Սանկտ-Պետերբուրգում տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Ըստ նշված նախագծի՝ ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչվում է որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ