News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՎԾ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշները 2014թ հունվար-մարտի հաշվով։ Դրությունը լավ չէ։ Այդ մասին Facebook-ի էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Ունենք ՏԱՑ աճ՝ 3,3 տոկոս։ Տարեկան խոստացված ցուցանիշն է՝ 5,2 տոկոս ըստ բյուջեի եւ 7 տոկոս՝ ըստ Սերժ Սարգսյանի։ Ցուցանիշը մի փոքր բարելավվել է, քան էր հունվար-փետրվարին, բայց ավելի վատն է, քան 2013-ի 3,5%-ը։ Կա նաեւ ցուցանիշի արժանահավատության խնդիր։ Օրինակ, ամենամեծ աճը գրանցված է գյուղատնտեսության ( 5,2%) բնագավառում։ եվ սա այն դեպքում, երբ մարտի 30-ի եւ 31-ի ցրտերը համարվում են աննախադեպ վերջին մի քանի տարիների համար։

Չգիտեմ, ստացվում է, որ գյուղատնտեսական արտադրանքի աճ ունենալու համար մեզ ցրտահարություններ են պետք։ Հնարավոր է նաեւ այս հարցադրմանը տան հետեւյալ ձեւական պատասխանը՝ ցրտահարությունների հետեւանքներ դեռ հաշվի չենք առել։ Անհասկանալի է նաեւ եկամուտներ/գնաճ հարաբերակցությունը։ Գներն աճել են 4.6 տոկոսով։ Բայց եկամուտները՝ 6.6%։ Ասել կուզի 2 տոկոսով ավելի լավ ենք ապրել։ Բայց ամբողջ խնդիրն էլ այն է, որ աշխատողների մի զգալի մասը կատարել է 5% մասհանում կուտակայինին։ Այս մասհանումը եկամուտ համարել չի կարելի. Առնվազն պետք է դիսկոնտավորել 45 տարվա համար։ Արտահանումն աճել է 1.8 տոկոսով, ներմուծումը՝ 0.2։ Չի բացառված, որ այստեղ լուրջ անկում ունենք։ Ամբողջ խնդիրն այն է, որ արտահանման եւ ներմուծման ինդեքսները հաշվի չեն առնում դոլարային գնաճը։ Միեւնույն ժամանակ այդ ինդեքսը հրապարակված չէ։

Զգալով իրավիճակը՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը երեկ հայտարարել էր, որ ՀՀ-ում տնտեսական աճի դանդաղեցման պատճառը Ռուսաստանի վատ վիճակն է։ Նման «բացատրություները» համարում եմ կոպիտ տնտեսական ու քաղաքական սխալ։ Դեռեւս 4 ամիս առաջ նախկին վարչապետը տնտեսական աճի դանդաղումը պայմանավորել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղեցմաբ։ Պարզվեց, այդպես չէ։ Հիմա էլ Ռուսաստանի տնտեսությունն են վկայակոչում։ Է, որ վա՞տ է, ինչո՞ւ եք ՄՄ մտնում։ Բա ասում էիք, որ ՄՄ եք գնում ավելի լավ զարգանալու համար։ Կամ որքանո՞վ է ազնիվ մեր չարած գործերը ռուսների վրա բարդելը։ Դեռ պետք է թվերով ապացուցել, թե ՌԴ տնտեսական զարգացման դանդաղեցման արդյունքում ՀՀ տնտեսությունը վնաս կրե՞լ է, թե՝ ոչ։ Ի վերջո, եթե այսպես շարունակվի միշտ էլ կարելի է ասել, որ կամ ՌԴ տնտեսությունն է կաղում, կամ Եվրոպայինը կամ էլ աշխարհինը»,- գրել է Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ