News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի կարող շարունակաբար Ուկրաինայում ծավալված հակամարտության կայունացման մասին խոսել եւ միեւնույն ժամանակ այնտեղ անկարգություններ հրահրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորի Նուլանդը:

«Չի կարելի հրշեջի համազգեստ կրել ու միաժամանակ կրակի տալ: Մենք խիստ մտահոգ ենք այն առիթով, որ Ուկրաինայի արեւելքում տիրող իրադրության ապակայունացման հետեւում Ռուսաստանն է կանգնած»,-նշել է Նուլանդը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները լուսանկարներ էին հրապարակել, որոնք, նրանց խոսքով, ապացուցում են երկրի հարավ-արեւելքում գտնվող մի քանի քաղաքներում վարչակազմի շենքեր զավթած ռուսամետ ուժերի շարքերում ՌԴ զինվորականների ներկայությունը:

Նախորդ շաբաթվա վերջին Կիեւն այդ լուսանկարները Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանն էր փոխանցել, իսկ ավելի ուշ դրանք հրապարակվել էին նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:

Լուսանկարներում մասնավորապես մի «մորուքավոր մարդ» է նկատվում, որ ժամանակին նաեւ Վրաստանում է եղել: Նուլանդի խոսքով, «ակնհայտ է, որ նա պետական հետախուզական վարչության գործակալ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ